Գրիգորյանը՝ Մոսկվային. Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել

Գրիգորյանը՝ Մոսկվային. Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռ ոչ ոք չի չեղարկել

PanARMENIAN.Net - Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, արձագանքելով Մոսկվայից հնչող պնդումներին, նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, հայտնում է «Ազատությունը»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, հայտարարել է, որ Հայաստանը, ըստ էության, ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի հանդեպ, և ի՞նչ ասի այս դեպքում Մոսկվան Բաքվին՝ «ասելու բան էլ չկա»։

«Այն ուժի մեջ է ու ցանկության դեպքում, քաղաքական կամքի դեպքում, բոլոր հարցերը, որոնք վերաբերում են այսօրվա իրավիճակին, որովհետև այսօրվա ճգնաժամը, Լաչինի միջանցքի բաց, փակ լինելը կարգավորվում է նոյեմբերի 9-ով և ոչ ոք նոյեմբերի 9-ի հայտարարությունն այդ առումով չի չեղարկել: Ես կարծում եմ, որ նոյեմբերի 9-ը հնարավորություն է տալիս ներկայիս ճգնաժամի բոլոր խնդիրները լուծելու», - ասել է Գրիգորյանը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Նյու Դելիում կայացած G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ Հայաստանի ԱԺ նախագահի հայտարարությունը, թե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չի համապատասխանում իրականությանը: «Առավել ոչ կոռեկտ և անազնիվ հայտարարություն դժվար է պատկերացնել»,- հայտարարել է Լավրովը:

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---