Երևանում վրաերթի են ենթարկել ինքնագլորով շրջող անչափահասների․ Տղաներից մեկը մահացել է![]() 16 սեպտեմբերի 2023 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի մեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին։ Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն` տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի ականատեսներն ասել են, որ երեխաները եղել են էլեկտրական ինքնագլորով, որը նախատեսված է եղել մեկ մարդու համար և անակնկալ հայտնվել են փողոցում, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |