Երևանում վրաերթի են ենթարկել ինքնագլորով շրջող անչափահասների․ Տղաներից մեկը մահացել է16 սեպտեմբերի 2023 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 15-ին` ժամը 23:35-ի սահմաններում, Երևանի բնակիչ 21-ամյա Արման Կ.-ն իր վարած Chevrolet մակնիշի մեքենայով Սեբաստիա փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 15-ամյա Հայկ Հ.-ին և 15-ամյա Արամ Մ.-ին։ Վրաերթի ենթարկվածներից Հայկ Հ.-ն տեղում մահացել է, իսկ Արամ Մ.-ն` տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վիրավորին տեղափոխել հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, եղել է սթափ: Դեպքի ականատեսներն ասել են, որ երեխաները եղել են էլեկտրական ինքնագլորով, որը նախատեսված է եղել մեկ մարդու համար և անակնկալ հայտնվել են փողոցում, ինչից հետո տեղի է ունեցել ողբերգական վրաերթը: Ուշագրավ Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը Նա պնդել է, որ համակարգի ներդրման փուլերին համընթաց՝ համակարգը պատրաստ է լինելու
Նա նշել է, որ տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված չեն և Երևանի քաղաքապետարանին հանձնված չեն Խումարյանն ավելի վաղ ֆեյսբուքյան գրառմամբ կասկած էր հայտնել, որ Արմեն Քոլոյանի ընտրությունը կանխորոշված է Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Փաշինյան․ ՀՀ-Վրաստան սահմանազատման գործընթացում կա ընդհանուր ըմբռնում Նա ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման զարգացումները ՔՊ խմբակցության քարտուղարը պարզաբանել է` ինչու է վարչապետը քաղաքացիներից ներողություն խնդրել Ըստ նրա, ՀՀ քաղաքացուն չպետք է հետաքրքրի, թե ով է եղել ինչ-որ ժամանակում երկրի ղեկավար |