Եղեգիսում կոնտեյներներից հյուրանոց է հիմնադրվել

Եղեգիսում կոնտեյներներից հյուրանոց է հիմնադրվել

PanARMENIAN.Net - Անառիկ ժայռերով, թավ անտառներով և Կարմիր գրքի կենդանական աշխարհով Եղեգիսի կիրճում գործում է «Արևի» հյուրանոցը։

Դրա հիմնադիրը լեռնագնաց Գևորգ Գասպարյանն է։ Հյուրանոցի տեղանքը Գևորգը պատահական չի ընտրել. այն հարմար է զբոսաշրջիկների գիշերելու և տարբեր ուղղություններով արշավելու համար։ Այստեղ գալիս են հյուրեր, որոնք սիրում են արկածային տուրիզմը։

Հյուրանոցը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Գևորգը հյուրանոցի հարևանությամբ կառուցել է թոնրատուն և բացօթյա սրահ, որտեղ կազմակերպվում են վարպետության դասեր՝ հայկական լավաշի ու գաթայի թխումից մինչև խորավածի պատրաստում։

«Եղեգիսի կիրճը Վայոց ձորի ամենահետաքրքիր և մշակութային ժառանգությամբ հարուստ հատվածներից մեկն է։ Իմ աշխատանքային մուտքը տուրիզմի բնագավառ պատահական է ստացվել։ Երբ սկսեցի տարբեր խմբերի հետ աշխատել, որոնց արշավային ուղղություններն անցնում էին Վայոց ձորով, հաճախ գիշերակացի խնդիր էր առաջանում։ Այսպես ձևավորվեց գաղափար՝ ստեղծել գիշերակացի վայր, որտեղ զբոսաշրջիկները կկարողանան մնալ։ Հյուրատան 2-րդ հարկը կառուցված է բեռնակիր կոնտեյներներից. ուզում էինք այնպիսի բան անել, որ նորամուծություն կլիներ Հայաստանում։ Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի՝ համատեղ հայտարարած դրամաշնորհի շրջանակում կառուցեցինք թոնրատուն, գինու մառան և բացօթյա սրահ, որտեղ ամառվա սեզոնին զբոսաշրջիկների համար կարող ենք հյուրասիրություն և վարպետության տարբեր դասեր կազմակերպել»,- նշել է է «Արևի» հյուրանոցի հիմնադիր, տնօրեն Գևորգ Գասպարյանը։

Հյուրանոցում աշխատում են տեղացի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք այցելուների համար պատրաստում են տնական ու ավանդական ուտեստներ։

«Արևին» Գևորգի առաջին նախագիծն է, 2-րդը կառուցել է Գոշում, առաջիկայում ցանկանում է ևս մեկը հիմնադրել Լոռիում։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---