Երևանի ավագանի է անցել 5 ուժ, ՔՊ-ն 50%+1 չի հավաքել![]() 18 սեպտեմբերի 2023 - 09:09 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները. Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ «Հանրային ձայն» կուսակցություն՝ 9,68% «Քաղաքացիական պայմանագիր»՝ 32․57% «Արդար Հայաստան»՝ 1.12% «Հաղթանակ»՝ 1.71% «Ուժը հայրենյաց»՝ 0.74% «Հայաստանի եվրոպական՝ 1.11% «Ազգային առաջընթաց»՝ 18․89% «Հանուն սոցիալական արդարության»՝ 0.34% «Հանրապետություն»՝ 11.32% «Միացյալ Հայաստան»՝ 0.55% «Լուսավոր Հայաստան»՝ 1.8% «Ժողովրդավարական Համախմբում»՝ 1.01% «Ապրելու երկիր»՝ 3.64% «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43% Իշխող ՔՊ օգտին քվեարկել է ընտրողների 32.57%-ը (75,463 ձայն)։ Դա հնարավորություն չի տալիս ՔՊ-ին ինքնուրույն ընտրել Երևանի քաղաքապետ։ Իր հետ կոալիցիան չբացառած «Հանրապետություն» կուսակցությունն էլ ստացել է 11.32%-ը։ Նախնական հաշվարկներով, նրանք կունենան 65-տեղանոց ավագանիում 24 և 8 ձայն, մյուս ուժերի ձայների հանրագումարը 33 է։ Երևանի քաղաքապետին ընտրելու է ավագանին։ Երևանի ավագանու ընտրություններին 824,250 ընտրողից մասնակցել է 234,553-ը կամ 28.46%-ը։ Համեմատության համար, 2018 թվականի սեպտեմբերին ավագանու ընտրություններին մասնակցել էր 370,323-ը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43.65%-ը։ 2017 թվականի ընտրություններին մասնակցության թիվը կազմել է 40.99% կամ քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող 345,226 հոգի։ ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |