Թևանյան․ Պատրաստ ենք օգնել Մարությանին, եթե նա կիսում է ամբողջական իշխանափոխության օրակարգը![]() 18 սեպտեմբերի 2023 - 16:57 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ պատրաստ են քննարկել գործակցության բոլոր ձևաչափերը, եթե ուժը կիսում է իրենց տեսակետն ամբողջական իշխանափոխության մասով։ Նա նշել է, որ «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» կուսակցությունների հետ ուղիղ բանակցություններ չկան, կան հանրային հնչեցրած տեսակետներ, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա նշել է, որ իր գլխավորած դաշինքը պատրաստ է «Ազգային առաջընթացի» ցուցակը գլխավորող Հայկ Մարությանին օգնել անհրաժեշտ ձայները հավաքել, եթե պարզեն, որ նա կիսում է իրենց օրակարգն ամբողջական իշխանափոխության մասով։ «Մեր դաշինքը պատրաստ է օգնել նրան, որպեսզի համապատասխան ձայներ հավաքի, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ վերահսկողական լծակի չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա»,–ասել է նա։ «Մենք ունենք կոնկրետ սկզբունքներ, որով կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել, այդ սկզբունքները երեքն են` պետք է գնահատական տրվի (վարչապետ,- խմբ.) Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը, այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է ՔՊ –ի հետ համագործակցությունը հնարավոր չհամարի և ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսի»,– ասել է նա։ Թևանյանը վստահեցրել է, որ իր համար քաղաքապետ դառնալն առաջնահերթություն չէ, մասնակցության միակ պատճառը իշխանափոխությունն է։ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: Wրևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժող կդառնար Երևանի քաղաքապետ։ Photo: Sputnik Armenia ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |