Մարության․ Քվեարկել իմ օգտին առանց կոալիցիայի կամ՝ նոր ընտրություններ![]() 18 սեպտեմբերի 2023 - 19:02 AMT PanARMENIAN.Net - «Ազգային օրակարգ» կուսակության 1-ին համար Հայկ Մարությանն արձագանքել է ավագանիում կոալիցիայի առաջարկին։ Նա հայտարարել է, որ ՔՊ կուսակցության հետ համագործակցությունը բացառում է։ «Քանի որ 4 ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական և գաղափարական տարաձայնություններ, մենք առաջարկում ենք, որ մեր ուժը, որպես ամենաշատ մանդատներ ունեցող, առաջադրի քաղաքապետի թեկնածու՝ այսինքն ինձ, իսկ մնացած ընդդիմադիր 3 ուժերը, առանց կոալիցիաներ կազմելու, պայմանավորվածությունների և նախապայմանների, գան և քվերակեն այս թեկնածուի օգտին»,–ասել է Մարությանը։ Նա նշել է, որ դա ազնիվ կլինի և հնարավոր կլինի ի կատար ածել գլխավոր նպատակը՝ զրկել ՔՊ–ին իշխանությունից։ Ըստ Մարությանի, հակառակ դեպքում՝ մնում է ևս մեկ տարբերակ, անցկացնել նոր ընտրություններ։ Մարությանը հավելել է, որ այն, ինչի մասին հայտարարում է, հաստատվել է ԱԱԿ նորընտիր ֆրակցիայի նիստում՝ միաձայն քվեարկությամբ։ Մանրամասները՝ տեսանյութում․
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |