Թևանյան․ Պատրաստ ենք արտահերթ ընտրությունների![]() 19 սեպտեմբերի 2023 - 11:42 AMT PanARMENIAN.Net - «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Հայկ Մարությանի՝ Երևանի ավագանու ընտրություններին առնչվող առաջարկին, ասել է, որ իրենք պատրաստ են արտահերթի, հայտնում է ArmLur․am--ը։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հատած 3 քաղաքական ուժին՝ «Հանրապետություն», «Հանրային ձայն» կուսակցություններին և «Մայր Հայաստան» դաշինքին 2 առաջարկ էր ներկայացրել՝ կամ գալ և առանց վերապահումների քվեարկել իր թեկնածության օգտին, կամ էլ գնալ նոր արտահերթ ընտրությունների: «Մենք շատ պարզ բան ենք առաջարկում, ասում ենք՝ կօգնենք, որ քաղաքապետը փոխվի, բայց այդ դեպքում պետք է հայտարարություն հնչի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ենթակա է ամբողջական իշխանափոխության: Հայկ Մարությանը պետք է հայտարարի, որ կիսում է մեր այս տեսակետը և պահանջում է ամբողջական իշխանափոխություն, սա մեր հանրության ուղերձն է ու հենց սրա համար են մեզ քվե տվել: Երկրորդ՝ քվե են տվել, որ փոխենք իշխանությունը Երևանում, մենք պատրաստ ենք այս երկու ուղերձներն էլ սպասարկել: Մեր մանդատը պետք է օգտագործենք, որ Երևանի քաղաքապետը ՔՊ-ական չլինի, առնվազն գոնե հայտարարության մակարդակով պետք է հնչի, որ կիսում են մեր այն տեսակետը, որ պետք է լինի ամբողջական իշխանափոխություն՝ համապետական մասշտաբով: Սա է մեր առաջարկը, մնացած ով, ինչ կհայտարարի, արդեն իր գործն է, եթե նոր ընտրությունների հարց կա, մեզ համար խնդիր չէ, պատրաստ ենք մասնակցել դրան»,-ասել է նա: «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը (Դոգ) ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի հետ և այդպիսով տապալել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունը։ Նա ասել է` կողմ է, որ կամ Անդրանիկ Թևանյանը կամ Հայկ Մարությանը դառնան քաղաքապետ, բայցև պայման է դրել՝ վերահսկողական գործառույթները վերապահվեն «Հանրային ձայն» կուսակցությանը։ ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 32․57%, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 18․89%, «Մայր Հայաստան» դաշինք՝ 15.43%, «Հանրային ձայն» կուսակցություն` 9․68%: Wրևէ քաղաքական ուժի չի հաջողվել միայնակ ձևավորել մեծամասնություն ավագանիում, ինչը նշանակում է, որ քաղաքապետին պետք է ընտրի նորընտիր ավագանին։ Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին հաջողվեր հավաքել 50 տոկոսից ավելի ձայներ, այդ դեպքում հենց այդ քաղաքական ուժի ցուցակի առաջին համարի թեկնածուն օրենքի ուժող կդառնար Երևանի քաղաքապետ։ ![]() ![]() Նա տարակուսելի է համարել տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողույունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ–ին Խստագույնս դատապարտում ենք Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան և զանգվածային ոճրագործությունը, նշել է ԱԳՆ-ն Այս մասին ասել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը «Մեզ, մեր երկրին դա (վավերացումը) պետք է»,–ասել է նա ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |