Արցախը զանգվածային հրետակոծության տակ է![]() 19 սեպտեմբերի 2023 - 13:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն Արցախի զանգվածային հրետակոծություն է սկսել։ Այդ մասին Տելեգրամի իր ալիքում հայտնել է ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ «Մեզ մոտ զանգվածային հրետակոծություն է սկսվել»,–գրել է նա։ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հարվածի տակ է նաև Ստեփանակերտը։ «Այս պահին ռմբակոծվում է Ստեփանակերտը»,–գրել է նա։ ԱՀ ՊՆ–ն պարբերաբար հերքում է ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը, ինչն արվում է օրը մի քանի անգամ։ Արցախի պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը։ «Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի–Ֆիզուլի–Շուշի ավտոճանապարհի 58–րդ կմ. հատվածում իբրև թե տեղադրել հակատանկային ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18–ին` ժամը 03:45-ի սահմաններում մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 19-ին ժամը 11։10–ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով ականանետ: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |