Վարդանյան․ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը

Վարդանյան․ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, անդրադառնալով Ադրբեջանի սկսած ռազմական գործողություններին ԱՀ-ի դեմ, հայտարարել է, որ ՀՀ–ն պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

«Հայաստանի ղեկավարությունը պետք է ճանաչի Արցախն ու միանա իր քաղաքացիների պաշտպանությանը։ Մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր հայրենիքը»,–գրել է նա։

Ադրբեջանը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին»։ Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասի «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքականդիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրս բերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---