ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ «Ղարաբաղում Բաքվի գործողությունների հարցով»![]() 19 սեպտեմբերի 2023 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան կապի մեջ է Ադրբեջանի հետ՝ «Լեռնային Ղարաբաղում Բաքվի կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության հարցով»։ «Հիմա մենք կապի մեջ ենք ադրբեջանական կողմի հետ։ Տեղի ունեցած շփումների արդյունքում ԱԳՆ–ն հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Ծանուցման մասին՝ մենք այս տեղեկատվությունը ստանում ենք ադրբեջանական կողմից»,–ասել է Զախարովան, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ադրբեջանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր գործողությունների մասին իրազեկել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ադրբեջանն Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |