Կլաարը խոսել է անմիջապես հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին

Կլաարը խոսել է անմիջապես հրադադար հաստատելու անհրաժեշտության մասին

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի գծով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X–ի միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղում անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտության մասին։

«Ողբերգական հաղորդագրություններ՝ ականների պայթյուններից ադրբեջանցիների զոհվելու մասին: Սակայն, շարունակվող ռազմական գործողությունը միայն կվատթարացնի իրավիճակը։

«Անմիջապես հրադադար հաստատելու հրատապ անհրաժեշտություն կա՝ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև իրական երկխոսության հնարավորություն ապահովելու համար, և որպես խաղաղ գոյակցության հասնելու միակ ճանապարհ», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---