Արցախում 8 երեխա է վիրավորվել, նաև զոհեր կան![]() 19 սեպտեմբերի 2023 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի հրետակոծությունների հետևանքով Արցախում 8 երեխա է վիրավորվել։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում՝ երեխաներ։ Տվյալ պահի դրությամբ հավաքագրված տվյալների համաձայն, Ադրբեջանի հարձակումների արդյունքում առնվազն 2 զոհ կա, այդ թվում՝ մեկ երեխա, ինչպես նաև 11 վիրավոր, այդ թվում ՝ 8 երեխա»,–ասվում է գրառման մեջ։ Վիրավոր երեխաները գտնվում են Արցախի «Արևիկ» մանկակական բուժմիավորումում, հայտնում է «Հետքը»։ Մինչև այդ համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |