Հայաստանում թեթեւ ատլետիկայի համաշխարհային օրը կնշանավորվի Արտաշատում կայանալիք մրցաշարով

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին` թեթեւ ատլետիկայի համաշխարհային օրը, Արտաշատում տեղի կունենա թեթեւ ատլետիկայի մրցաշար, որին կմասնակցեն մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Հայաստանի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիայից, մրցաշարը կանցնի Թեթեւ ատլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի (IAAF) հովանու ներքո եւ դրան կմասնակցեն 1992-1996թթ. ծնված պատանիներ եւ աղջիկներ:



Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականը կմասնակցի նաեւ Եվրոպայի թիմային առաջնությանը (3-րդ լիգա), որը տեղի կունենա հունիսի 20-21-ը Բոսնիա եւ Հերցեգովինայում: Հայաստանի հավաքականի կազմը կձեւավորվի Գառնիկ Ղուկասյանի անվան մրցաշարի (մայիսի 16-17) եւ Հայաստանի առաջնության (մայիսի 30-31) արդյունքներով:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---