Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ հրատապ նիստ է պահանջում ԼՂ–ում իրավիճակի հարցով19 սեպտեմբերի 2023 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է պահանջում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ռազմական գործողության կապակցությամբ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ՝ կոշտ պատասխան տալու համար այդ անընդունելի հարձակողական գործողություններին։ Ֆրանսիան նաև խստիվ դատապարտել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ծավալումը՝ ծանր զենքի կիրառմամբ, այդ թվում հարվածները բնակելի շրջաններին, հայտնում է Sputnik Արմենիան։ «Ոչինչ չի կարող արդարացնել նման միակողմանի գործողությունները, որոնք սպառնում են հազարավոր խաղաղ բանկիչների կյանքին, որոնք առանց այդ էլ ապօրինի շրջափակման մեջ են։ Փարիզը պատրաստ է աջակցել միջազգային հանրության ջանքերին բանակցային լուծում գտնելու գործում։ Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները և վերադառնալ միջազգային իրավունքի պահպանմանը»,–ասվում է հայտարարության մեջ։ Եվրամիությունը նույնպես կոչ է արել Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Հայտարարության մեջ ասվում է նաև, որ անհրաժեշտ է շտապ վերադառնալ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև երկխոսությանը, իսկ այս ռազմական էսկալացիան չպետք է օգտագործվի որպես պատրվակ տեղի բնակչության բռնի տեղահանման համար։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | Աբրահամյան․ 2023թ. ընթացքում Ադրբեջանը հնարավորություն է ստացել բավականին լուրջ առավելություն ստանալ ռազմավարական առումով Նրա խոսքով՝ Ադրբեջանը բավականին ագրեսիվ քաղաքականություն էր վարում ՀՀ-ի նկատմամբ Օրգանական քիմիայի ինստիտուտի հարևանությամբ շինարարությունը դադարեցվել է Համապատասխան արձանագրություն է կազմվել իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ ՀՀ-ն չի միացել ԵԽ արդարադատության նախարարների՝ Ուկրաինային առնչվող հռչակագրին Հռչակագրով նախարարները ողջունել են Ուկրաինայի կողմից Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը ՀՀ կայցելի Լյուքսեմբուրգի փոխվարչապետը․ Նա կմասնակցի Yerevan Dialogue համաժողովին Նա կհանդիպի նաև Միրզոյանի հետ |