ԵԱՀԿ գործող նախագահը մտադիր է ԱՄՆ-ում հանդիպել ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին Արցախում իրավիճակի հարցով![]() 19 սեպտեմբերի 2023 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Բույար Օսմանին հայտարարել է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 78-րդ գլխավոր նստաշրջանի շրջանակում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպելու մտադրության մասին: Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում: «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ անհանգստացած եմ Ստեփանակերտում ռազմական գործողություններով և այն վտանգով, որ սպառնում է տեղի բնակչությանը: Ես անհապաղ դեէսկալացիայի կոչ եմ անում: Խաղաղ երկխոսությունը պետք է միակ տարբերակը լինի, և մարդասիրական շահերը պետք է գերակշռեն»,- նշել է նա: Օսմանին հայտնել է, որ այդ թեմային կանդրադառնա Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման շրջանակում։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |