29 ապրիլի 2009 - 17:55 AMT
Թուրքական ընդդիմությունը վարչապետին մեղադրում է Ադրբեջանին դավաճանելու մեջ
Եթե անգամ Թուրքիայի նախագահն ու վարչապետը հնարավորություն չունեին Օբամային բացատրելու թուրք-հայկական հարցը, նրանք կարող էին ԱՄՆ նախագահին ներկայացնել ամերիկյան պրոֆեսոր Ջասթին ՄակՔարթիի գիրքը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ընդդիմական Ազգային-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալը:

Նրա խոսքով, Օբաման օգտագործեց հայկական տերմինաբանությունը, իսկ մյուս կողմը չհիշատակվեց: «Առաջին աշխարհամարտի տարիներին շատ թուրքեր են զոհվել: Հայաստանի եւ Թուրքիայի կողմից մշակված «ճանապարհային քարտեզը» ոչ մի կերպ չբարելավեց հայ-թուրքական հարաբերությունները, փոխարենը հարվածեց ադրբեջանա-թուրքական հարաբերություններին: Թուրքիան պետք է հասկանա Ադրբեջանի անհանգստությունը: Թուրքիայի, այլ ոչ թե կառավարող կուսակցության բարեկամությունն է Ադրբեջանի հետ հավերժ լինելու:
Մենք կորցրեցինք Ադրբեջանի հետ բարեկամությունը, եւ չստացանք ՆԱՏՕ-ի կողմից կատարված որեւէ խոստում»,- ընդգծել է Բայքալը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

Ամերիկացի գրող եւ սցենարիստ Ջասթին ՄակՔարթին գրել է «Անատոլիա 1915» գիրքը, որում ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը: