Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում, բայց միայն ՊԲ կողմից զենքերը վայր դնելուց հետո

Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում, բայց միայն ՊԲ կողմից զենքերը վայր դնելուց հետո

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պատրաստ է Եվլախում հանդիպել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, հայտնել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից` հավելելով, թե մինչ այս մի քանի անգամ հրավիրել են նրանց «վերաինտեգրացիայի մասին բանակցությունների, բայց նրանք չեն եկել»:

Ավելի վաղ Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին առաջարկել էր նստել բանակցային սեղանի շուրջ։

«Սակայն հակաահաբեկչական միջոցառումները դադարեցնելու համար ապօրինի հայկական զինված խմբավորումները (խոսքն Արցախի ՊԲ մասին է՝ խմբ.) պետք է հանձնեն բոլոր զենքերը, և ապօրինի ռեժիմը պետք է լուծարվի։ Հակառակ դեպքում հակաահաբեկչական միջոցառումները կշարունակվեն մինչև վերջ», - ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։

 Ուշագրավ
Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին»
Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում
---