ՊԲ․ Մարտերն ամբողջ շփման գծով շարունակվում են՝ Բաքուն կիրառում է ԱԹՍ–ներ, մարտական ավիացիա![]() 19 սեպտեմբերի 2023 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանական ԶՈւ կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ մամուլի ծառայությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ ![]() ![]() Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո
Նա նաև Ալիևին կոչ է արել համընդանուր համաներում կիրառել Պուտինը տեղեկացրել է նրան ԼՂ «հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին» Միլլերն ասել է, որ այդ հարցի շուրջ ակտիվ քննարկումներ են ընթանում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |