Էրդողանը՝ ՄԱԿ–ում․ Սպասում ենք Հայաստանից «առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում»![]() 19 սեպտեմբերի 2023 - 23:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ ԳՎ ամբիոնից Թուրքիայի լիակատար սատարումն է հայտնել Ադրբեջանին նաև սպառնացել Հայաստանին։ Նա հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանից ակնկալում է «առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում», գրում է APA-ն։ «Մենք ակնկալում ենք Հայաստանից իր խոստումների կատարում, առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում։ Ղարաբաղը, ինչպես բոլորն արդեն ընդունել են, ադրբեջանական տարածք է և ոչ մի այլ կարգավիճակ այս հարցում չի ընդունվի։ Մեր առաջին նպատակը պետք է լինի բոլորի խաղաղ գողյակցությունը Ադրբեջանի տարածքում, այդ թվում հայերի։ Մենք սատարում ենք Ադրբեջանի քայլերին և առաջ ենք գնում «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսով»,–ասել է նա։ Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ю ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |