Ստեփանակերտը համաձայնվել է Բաքվի բոլոր պայմաններին` ՊԲ-ն զինաթափվում է․ Սեպտեմբերի 21–ին կհանդիպեն Եվլախում![]() 20 սեպտեմբերի 2023 - 13:10 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է ԱՀ նախագահի աշխատակազմը։ «Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջադրված է Արցախը մասնատելու և նրա կենսունակությանն անդառնալի վնաս հասցնելու խնդիր։ Երկու օր տևած համառ մարտերի ընթացքում Արցախի ԶՈւ ստորաբաժանումները հերոսաբար պաշտպանում են կենդանի ուժով և զինտեխնիկայով մի քանի անգամ գերազանցող թշնամուց՝ պատճառելով նրան մեծագույն կորուստներ: Դժբախտաբար, կորուստներ և վիրավորներ ունի նաև արցախյան կողմը, իսկ որոշ հատվածներում թշնամուն հաջողվել է մխրճվել ՊԲ մարտական դիրքեր, տիրանալ մի շարք բարձունքների և ռազմավարական ճանապարհային հանգույցների: Ստեղծված իրադրությունում անբավարար են միջազգային հանրության գործողությունները՝ պատերազմի դադարեցման և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ: Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ»,–ասվում է հայտարարության մեջ։ Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարել է, որ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ համաձայնություն է ձեռք բերվել հրադադարի մասին՝ 13։00–ից: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել դուրս բերել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտուց ՀՀ ԶՈւ մնացած բոլոր ստորաբաժանումները և զինծառայողներին և Արցախի Պաշտպանության բանակի բոլոր զորամիավորումների զինաթափելու և ծխանր տեխնիկայի դուրսբերման մասին ԼՂ տարածքից՝ ուտիլիզացիայի նպատակով։ Ադրբեջանական կողմի բարձրացրած հարցերը վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության կենսապահովման ապահովման հարցերի՝ Ադրբեջանի Սահմանադրության շրջանակներում, համաձայն. ձեռք բերված պայմանավորվածությունը կքննարկվի տեղի հայ բնակչության և Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպմանը, որը տեղի կունենա Եվլախ քաղաքում 2023 թվականի սեպտեմբերի 21-ին և հետագա հանդիպումների ժամանակ»,–ասվում է հայտարարության մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |