Wizz Air–ը չեղարկել է թռիչքները Եվրոպայից ՀՀ

Wizz Air–ը չեղարկել է թռիչքները Եվրոպայից ՀՀ

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը, մեկնաբանելով համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 20-23-ը չեղարկել է Եվրոպայից Հայաստան բոլոր չվերթերը, ասել է, որ ավիաընկերության ոչ բոլոր չվերթերն են չեղարկված, հայտնում է Aysor.am-ը։

«Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ ուշացումներ», - ասել է նա։

Հարցին, թե որոնք են այդ չեղարկումների պատճառները, Մողրովյանը նշել է, որ իրենք սպասարկող ընկերություն են և չեն կարող պատճառների մասին խոսել։

«Պետք է դրա համար դիմեք Wizz Air ավիաընկերությանը»,– ասել է նա։

Ըստ օդանավակայանի կայքի, չեղարկվել է այդ ավիաընկերության Հռոմ-Երևան և Վենետիկ-Երևան չվերթերը և խորհուրդ է տրվում հարցերի համար դիմել ավիաընկերությանը։

Չեղարկվել են նաև այլ ընկերությունների Լառնակա-Երևան, Լիոն-Երևան, Սոչի-Երևան չվերթերը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի:

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---