Մեդվեդևի օգնական․ ՌԴ–ն է Հայաստանի և հայերի գոյության երաշխավորը՝ Աստված է այդպես կամեցել![]() 20 սեպտեմբերի 2023 - 18:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի օգնական Օլեգ Օսիպովը պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել Մեդվեդևը իր սեպտեմբերի 19–ի գրառման մեջ։ Մեդվեդևը, առանց անուններ նշելու (հավանաբար՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին), տելեգրամյան իր ալիքում գրել է. «Հետո նա պարտվեց պատերազմում, բայց տարօրինակ կերպով մնաց իր աթոռին։ Հետո որոշեց իր անտաղանդ պարտության մեջ մեղադրել Ռուսաստանին։ Հետո նա հրաժարվեց իր երկրի տարածքի մի մասից։ Հետո նա որոշեց սիրահետել ՆԱՏՕ-ին, ու նրա կինը հանդգնորեն թխվածքաբլիթներով գնաց մեր թշնամիների մոտ: Գուշակեք, թե ինչ ճակատագիր է նրան սպասվում...»։ «Եթե ոմանք չեն հասկացել, ապա Ռուսաստանը եղել է և կլինի Հայաստանի որպես պետության և հայերի, որպես ազգ, գոյության երաշխավորը։ Աստված է այդպես կամեցել»,–ասել է Օսիպովը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ հայ ժողովրդի բոլոր «նացիոնալ–դավաճաններն իրենց անդրօվկիանոսյան հովանավորների հետ կուղարկվեն դժոխք»։ Ավելի վաղ ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մեզ համար տարակուսելի էր տեղեկությունը, որ Ադրբեջանն իր գործողությունների մեկնարկի մասին տեղյակ է պահել ՌԴ-ին, սակայն փաստն այն է, որ մենք այդ գործողության մասին Ռուսաստանի մեր գործընկերներից որևէ տեղեկատվություն չենք ստացել»։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |