Ուսանողները փակել են Հրապարակի հարակից փողոցները

Ուսանողները փակել են Հրապարակի հարակից փողոցները

PanARMENIAN.Net - Երևանյան բուհերի ուսանողները, որպես բողոքի նշան Արցախում ստեղծված իրավիճակի դեմ, փակել են Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Աբովյան փողոցներ տանող հատվածները։

Նրանք նստել են փողոցում, ծածանում են Արցախի դրոշը և այսպիսով բարձրացնում իրենց բողոքի ձայնը։

Երիտասարդները փողոցի անցումի հատվածում նաև աղբամաններ և նստարաններ են տեղադրել, հայտնում է Sputnik Արմենիան։

Կառավարության դիմաց ինքնաբուխ ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ փողոցից դեպի Հանրապետության հրապարակ մուտքը, հայտնում է «Փաստինֆոն»։

Վարորդներից մեկը փորձել է ճեղքել ցուցարարների շղթան, ինչը կանխվել է վերջիններիս կողմից:Վրդովված բազմությունը բացատրություն է պահանջել վարորդից, ի վերջո նա ոստիկանների օգնությամբ հետ վերադարձավ Տիգրան Մեծ փողոց:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Արցախն ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ է տարհանվել: Զոհերի ու վիրավորների թիվը գնալով աճում է, այդ թվում՝ երեխաների շրջանում: Բաքուն հայտարարել է, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ նորընտիր իշխանությունն էլ չլուծարվի:

ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---