Զոհվածների հարազատները թույլ չեն տվել ՔՊ–ական պատգամավորներին մտնել «Եռաբլուր»

Զոհվածների հարազատները թույլ չեն տվել ՔՊ–ական պատգամավորներին մտնել «Եռաբլուր»

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների հարազատները կեսգիշերից «Եռաբլուրում» են՝ թույլ չտալու իշխանությունների ներկայացուցիչների մուտքը զինվորական պանթեոն։

Միջադեպ է տեղի ունեցել, երբ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը փորձել են պանթեոն մտնել, հայտնում է «Ազատությունը»։

Զոհված զինառայողների հարազատները, նկատելով նրանց մեքենան, մոտեցել են նրանց՝ վիրավորանքներ հնչեցնելով, հրմշտոց է սկսվել, պատգամավորները լքել են «Եռաբլուրը»։

Հարազատները շարունակում են տարածքում հերթապահել։

2022-ի այս օրն էլ զոհվածների ծնողները կրկին գիշերվանից «Եռաբլուրում» էին որպեսզի արգելեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների մուտքը պանթեոն։ Առավոտյան, նախքան վարչապետի ժամանումը, ոստիկանները փորձել էին բացել ճանապարհը և բերման էին ենթարկել փողոցը փակած մայրերին։

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---