Սեպտեմբերի 20–ին Հրապարակից 30 ցուցարար է բերման ենթարկվել![]() 21 սեպտեմբերի 2023 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20–ի երեկոյան Հանրապետության հրապարակից, որտեղ հավաքված քաղաքացիները բողոքում էին Արցախում ստեղծված իրավիճակից, բերման է ենթարկվել 30 մարդ։ Այդ մասին հայտնել են ՆԳՆ–ից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։ 30 քաղաքացուց 28-ը բերման է ենթարկվել ձեռնարկված քրեական վարույթի շրջանակում և փոխանցվել վարույթն իրականացնող մարմին, իսկ 2-ը՝ ՎԻՎ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը: Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես են ոստիկանները հարձակվում ցուցարարների վրա։
Սեպտեմբերի 30–ին երևանյան բուհերի ուսանողները, որպես բողոքի նշան Արցախում ստեղծված իրավիճակի դեմ, փակել էին Հանրապետության հրապարակից դեպի Ամիրյան և Աբովյան փողոցներ տանող հատվածները։ Կառավարության դիմաց ինքնաբուխ ակցիայի մասնակիցները փակել են Տիգրան Մեծ փողոցից դեպի Հանրապետության հրապարակ մուտքը: Երեկոյան հրապարակում հանրահավք է տեղի ունեցել։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |