Քարդաշյանը կրկին դիմել է ԱՄՆ կառարավությանը․ «ԼՂ հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի է մեծացել»![]() 21 սեպտեմբերի 2023 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը X-ի իր միկրոբլոգում կրկին դիմել է ԱՄՆ կառարավությանը՝ նշելով, որ ԼՂ հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի է մեծացել։ «Ցավոք, Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հավանականությունը հիմա ավելի է մեծացել քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների հետևանքով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնվելուց հետո։ Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»,–ասվում է գրառման մեջ։ Քարդաշյանը նաև կիսվել է Rolling Stone պարբերականում իր և ամերիկահայ բժիշկ, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանի ավելի վաղ հրապարակված հոդվածով, որում նրանք ԱՄՆ նախագահին կոչ էին անում դադարեցնել ցեղասպանությունն Արցախում։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |