Բեգլարյան․ Ադրբեջանցիները 1 խաղաղ բնակչի են սպանել Հաթերքում և շարժվում են դեպի Ստեփանակերտ![]() 21 սեպտեմբերի 2023 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X–ի իր էջում գրել է, որ սեպտեմբերի 21–ին ադրբեջանցիներն օկուպացված Հաթերքում նախնական տվյալներով մեկ քաղաքացիական անձի են սպանել և կրակելով շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ։ «Ադրբեջանցիները ոչ միայն չեն դադարեցրել կրակը սեպտեմբերի 20–ի 13։00–ին, մի քանի ժամ կրակելով տարբեր ուղղություններով, այլ խախտել են նաև այսօր՝ սեպտեմբերի 21–ին։ Այսօր առավոտյան նախնական տվյալներով ադրբեջանցիներն օկուպացված Հաթերք գյուղում մեկ քաղաքացիական անձի են սպանել և կրակելով շարժվում են Ստեփանակերտի ուղղությամբ»,–ասվում է գրառման մեջ։ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |