Դե Վաալ. ԼՂ հայերը գուցե խուսափեցին բնաջնջումից, սակայն, հավանաբար, նրանց դանդաղ արտաքսում է սպառնում

Դե Վաալ. ԼՂ հայերը գուցե խուսափեցին բնաջնջումից, սակայն, հավանաբար, նրանց դանդաղ արտաքսում է սպառնում

PanARMENIAN.Net - Կարնեգի Եվրոպական կենտրոնի փորձագետ Թոմաս դե Վաալը, անդրադառնալով ադրբեջանական ագրեսիայից հետո Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ ԼՂ հայերը գուցե խուսափեցին բնաջնջումից, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց դանդաղ արտաքսում է սպառնում, գրում է The Guardian–ը։

«Գլխավոր պարտվածները Ղարաբաղի հայերն են, որոնք տանուլ տվեցին իրենց 35–ամյա պայքարն ինքնորոշման և Ադրբեջանից անջատվելու համար։ Այժմ նրանք կորցնում են իքնապաշտպանության բոլոր միջոցները և նրանց ապագան Ադրբեջանում շատ անորոշ է։

ԼՂ հայերը գուցե խուսափեցին բնաջնջումից, սակայն, ամենայն հավանականությամբ, նրանց դանդաղ բռնագաղթ է սպառնում, քանի որ Ադրբեջանը նրանց չի առաջարկում ոչ ինքնավարություն, ոչ էլ հատուկ քաղաքական իրավունքներ»,–ասել է դե Վաալը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---