Աբրահամյան․ 70-80 անհայտ համարվող արցախցիների հետ հաջողվել է կապ հաստատել և դուրս բերել շրջափակումից

Աբրահամյան․ 70-80 անհայտ համարվող արցախցիների հետ հաջողվել է կապ հաստատել և դուրս բերել շրջափակումից

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 70-80 գտնվելու վայրն անհայտ համարվող արցախցիների հետ հաջողվել է կապ հաստատել և դուրս բերել շրջափակումից։

«Ադրբեջանի հետ բանակցություններում առաջնային խնդիրներից է զոհված մեր հերոսների մարմինը ռազմադաշտից դուրս բերելն է, ինչպես նաև վիրավոր, անհետ կորած և գերեվարված (հավանական) զինծառայողների հետ կապի դուրս գալն ու անվտանգ վայր դուրս բերելը:

Երեկվա ընթացքում հնարավոր է եղել մոտ 7-8 տասնյակ` մինչև այս պահը անհայտ համարվող արցախցիների հետ կապի հաստատումն ու շրջափակումից անվտանգ դուրս բերումը: Վերջին գործողությունների հետևանքով եղել են շրջափակման մեջ գտնվող դիրքեր, որտեղից մեր զինծառայողներին բանակցությունների միջոցով դուրս են բերվել»,–ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---