Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները հետաձգվում են

Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները հետաձգվում են

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որի ընթացքում քննարկվել է հոկտեմբերի 1-ին Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության անցկացման հարցը։

Նկատի առնելով Արցախի շուրջ ստեղծված ծանր իրավիճակը՝ որոշում է կայացվել հետաձգել Մյուռոնօրհնեքը և հարակից միջոցառումները։

Որոշվել է նաև հոկտեմբերի 1-ը հռչակել Արցախի համար համազգային աղոթքի օր, որի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայաստանի ու Սփյուռքի բոլոր եկեղեցիներում հավարտ Ս․ Պատարագի կկատարվի աղոթքի հատուկ կարգ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին
Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ
---