Առաքելյան. Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է

Առաքելյան. Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է

PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի ՊԲ «Եղնիկներ» զորամասի հրամանատար Կարենը Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է։

«Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, ողջ է»,–գրել է նա։

Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ նա զոհվել է։ Նման հրապարակումներ կային նաև ադրբեջանական լրատվամիջոցներում։

Մինչ այդ լուրեր էին տարածվել, որ «Քյոխը» իր զինվորների հետ հրաժարվեկ է վայր դնել զենքը և շարունակելու է պայքարը։

«Հրապարակը» կապ էր հաստատել Ջիլավյանի հետ՝ ճշտելու, թե արդյոք հավաստի՞ են այդ տեղեկությունները, որ որոշել է իր զինվորների հետ չհանձնվել:

Նա ասել է․ «Գնացեք Նիկոլին ասեք` գնա Ղարաբաղը պաշտպանի, ոնց ծախել են, այնպես էլ թող պաշտպանեն»։

Հարցին իսկ որպես զինվորական, ինքն ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել, ճի՞շտ են այդ լուրերը։ Ջիլավյանն ասել է․ «Հայ ժողովրդին ո՛չ Ղարաբաղն ա պետք, ո՛չ էլ ղարաբաղցին, վերջ»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---