Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի հեռանալու Արցախից![]() 22 սեպտեմբերի 2023 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ չի հեռանալու Արցախից։ Նա այդ մասին ասել է հայտնի ռուսաստանցի հաղորդավար Քսենյա Սոբչակին Սեփանակերտից տված հարցազրույցում։ Նա ներկայացրել է Արցախում ստեղծված ծանրագույն վիճակը՝ անվանելով դա մարդասիրական աղետ՝ մարդիկ խուճապի մեջ են, չկա լույս, տաք սնունդ պատրաստելու հնարավորություն, դեղորայք, բժիշկներ, ադրբեջանցիների կողմից գրավված գյուղերի մեծաթիվ բնակիչներ փախստական են դարձել։ Նա նշել է նաև, որ մարդիկ շատ ծանր հոգեբանական վիճակում են։ «Իրավիճակը կրիտիկական է, մարդիկ ֆիզիկական բնաջնջման շեմին են»,- ասել է նա։ Պատասխանելով ռուսաստանաբնակ ազդեցիկ հայերի, այդ թվում Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի արձագանքի մասին այն ամենին, ինչ տեղի է ունեցել Արցախում՝ Վարդանյանն ասել է, որ «դա չափն անցնող ցինիկություն է» և ինքը մեկնաբանելու ցանկանություն չունի։ Այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակում Ռուսաստանը կարո՞ղ էր օգնել, Վարդանյանը դրական է պատասխանել։ «Իհարկե, կարող էր օգնել: Անշուշտ, մարդիկ շատ հիասթափված են, որ խաղաղապահները չկարողացան կանգնեցնել այս հակամարտությունը, խաղաղապահներ էլ են զոհվել։ Ռուսաստանի համար սա ծանր իրավիճակ է՝ արցախցիներից շատերը վերադարձել էին, քանի որ ռուս խաղաղապահներն այստեղ էին․․․Հանրության շրջանում իհարկե շատ են նեգատիվ տրամադրությունները միջազգային հանրության, այդ թվում ՌԴ հանդեպ, որոնք չօգնեցին և չկանգնեցրին այս սպանդը»,–ասել է նա։ Վարդանյանը հավելել է, որ Հայաստանն էլ չի օգնել, Արևմուտքն էլ, որը ոչ մի պատժամիջոց չի սահմանել Ադրբեջանի, այդ երկրի նախագահի հանդեպ, որը ոտնահարում է բոլոր միջազգային իրավական և բարոյական նորմերը։ Նա ասել է նաև, որ Արցախ տեղափոխվելու մեկ տարի առաջ կայացրած իր որոշումը բարդ էր իր և իր ընտանիքի համար, սակայն, գիտակցված։ Նա ասել է, որ չի փոշմանել իր որոշման համար, քանի որ հանգիստ խղճով կկարողանա նայել թոռների աչքերին և ասել, որ ամեն ինչ փորձել է անել, նույնիսկ եթե դա չի ստացվել։ «Չեմ ափսոսում որոշմանս համար. կյանքիս լավագույն տարիներից մեկն անցկացրել եմ այստեղ, մարդկանց հետ, որոնց շատ հարգում եմ», - ասել է Վարդանյանը: Սոբչակը հարցրել է՝ «Կարելի՞ է ասել, որ սա Արցախում հայերի հազարամյա ներկայության վերջն է, որին Վարդանյանի պատասխանը բացասական է եղել։ «Ոչ, վստահ եմ՝վերջը չէ: Մենք պետք է մինչև վերջին պահն ամեն ինչ անենք, որպեսզի շարունակենք ապրել մեր հողում: Կյանքը շարունակվում է։ Անկախ ծանրագույն վիճակից՝ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հայերը չգնան Արցախից, մնան այստեղ, ապրեն իրենց օրենքներով, պահպանեն հայկական ժառանգությունը»։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |