Վլադիմիր Հակոբյանը Գրան-պրի վերջին փուլում հաղթել է Պավել Էլյանովին

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ՖԻԴԵ-ի Գրան-պրի չորրորդ շրջանի վերջին` 13-րդ փուլում սեւերով հաղթանակ է տարել ուկրաինացի գրոսմայստեր Պավել Էլյանովի հանդեպ: Այդպիսով, Հակոբյանը ներկա պահին ակտիվում ունի 7,5 միավոր եւ մյուս հանդիպումների որոշակի ելքերի դեպքում կարող է 2-րդ տեղը զբաղեցնել առաջնության սանդղակում: Վերջին փուլում հաղթանակ է ձեռք բերել միայն Բորիս Գելֆանդը: Իսրայելի ներկայացուցիչը սպիտակներով հաղթել է ուկրաինացի Սերգեյ Կարյակինին: Այդ միջոցին Լեւոն Արոնյանի եւ Պետեր Լեկոյի հանդիպումը շարունակվում է:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---