Մակրոն․ Ֆրանսիան ուշադիր հետևում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը

Մակրոն․ Ֆրանսիան ուշադիր հետևում է ՀՀ տարածքային ամբողջականության պահպանմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան ուշադիր հետևում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է TF1 և France 2 հեռուստաալիքներին տված հարցազրույցում։

Մակրոնը հավելել է, որ Հայաստանի ամբողջականությանը որևէ սպառնալիքի դեպքում Ֆրանսիան «հանդես կգա հայ ժողովրդի կողմից և միջազգային իրավունքի պահպանման դիրքերից», գրում է ՏԱՍՍ–ը։

«Ֆրանսիան այսօր շատ ուշադիր հետևում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քանի որ դա է հիմա վտանգված»,–ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Մակրոնն ասել է, որ վերջին օրերին Ադրբեջանը «անընդունելի հանցագործություններ և ռազմական գործողություններ է կատարել Լեռնային Ղարաբաղում»։

Առաջին հերթին, նրա խոսքով, Ֆրանսիան կշարունակի Ղարաբաղին մարդասիրական օգնության նախաձեռնությունները՝ սննդի և այլ կարիքների ապահովման տեսքով։ Քաղաքական մակարդակում Ֆրանսիան կշարունակի աջակցությունը, որ կայուն խաղաղության համաձայնագիրը, որը հնարավոր է ձեռք բերել միայն բանակցությունների միջոցով, հաշվի առնի և հարգի ազգային փոքրամասնությունների իրավունքները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղում։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան բացահայտորեն աջակցել է Ադրբեջանի այս գործողություններին և այժմ սպառնում է Հայաստանի սահմաններին։

«Այժմ սրանք են ռիսկերը։ Ֆրանսիան կաջակցի հայ ժողովրդին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---