Սիմոնյանը՝ ԱՀ ԱԽ հայտարարության մասին․ Մեզ տեղեկացրել են, բայց չենք մասնակցել, Փաշինյանը մի կետով համաձայն չէր![]() 25 սեպտեմբերի 2023 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի հերքել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի հայտարարությունը, որ ԱՀ Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախապես ծանոթ է եղել: Սիմոնյանը Հանրայինի եթերում խոստովանել է, որ հայտարարության բովանդակությանը նախապես ծանոթ են եղել, գրում է «Փաստինֆոն»։ «Իհարկե, մեզ տեղյակ են պահել, բայց որևէ մասնակցություն Երևանից չի եղել, նույնիսկ խորհուրդ չենք տվել։ Այն փաստաթուղթը, որի մասին պարոն Իշխանյանը խոսել է, մենք տեսել ենք, և միակ զանգն ու խոսակցությունը, որը տեղի է ունեցել վարչապետի կողմից, այն արտահայտությունն է եղել, որ մեզ համար մտահոգիչ ու անընդունելի է, որ այդ փաստաթղթում նշված է՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր։ Վարչապետն ասել է, որ դա մեզ համար անընդունելի է, այնտեղից էլ պատասխան է հնչել, որ մենք այս փաստաթուղթը չենք ստորագրում, այն հայտարարություն է լինելու։ Բայց փաստաթուղթը մեզ հետ չի համաձայնեցվել, մեր կողմից չի հաստատվել, նույնիսկ խորհուրդ չենք տվել»,- ասել էՍիմոնյանը։ Նա հավելել է, որ նույնը եղել է նաև Արցախի նախագահի ընտրության հետ կապված հարցում։ «Նաև նախագահի ընտրության հետ կապված որոշմանը չենք մասնակցել, որովհետև Ադրբեջանը դրա մասին բաց խոսել էր, որ նախագահի ընտրությունը իրենց համար բավականին ծանր և սադրիչ գործողություն է»,–ասել է ԱԺ նախագահը։ Իշխանյանն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, մասնավորապես ասել էր. «Ադրբեջանի կողմից սույն թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է, եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |