ԱԺ նախագահ. Շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքելու խաղաղության պայմանագիր

ԱԺ նախագահ. Շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքելու խաղաղության պայմանագիր

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ շատ մոտ ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն։

«Մենք շատ մոտ ենք և պատմական հնարավորություն ունենք կնքել խաղաղության պայմանագիր», -ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որի շրջանակում կարող են կայանալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բանակցությունները՝ ԵՄ խորհրդի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ։ Այս բանակցությունների մասին հայտարարվել էր դեռ մայիսին։

Նա ընդգծել է, որ Հայաստանը բաց է տրամադրել ճանապարհ և նույնիսկ երկաթուղի:

«Շատ կուզենք , որ Գրանադայում քայլ անենք առաջ, պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս», - ասել է նա:

Սիմոնյանը հիշեցրել է, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ հունիսի 15-ին արձանագրվել է, որ երկրները միմյանց տարածքային ամբողջականությունն են ճանաչել, գործընթացները տեղի են ունենալու Ալմաթիի համաձայնության հիման վրա, և կոմունիկացիաների բացումը տեղի է ունենալու երկրների ինքնիշխանության պահպանման պայմանով, ինչը հիմք կարող է հանդիսանալ համաձայնության հասնելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---