ՀՀ են ժամանել ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Քիմը25 սեպտեմբերի 2023 - 17:19 AMT PanARMENIAN.Net - Հայաստան են ժամանել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Նրանք ժամանել են հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ, ասվում է ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ։ Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել տարածաշրջանում արժանապատիվ ու տևական խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին։ Նշվում է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար իրավիճակի մասին հաղորդումներով և կոչ է անում անարգել մուտք ապահովել միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոմերցիոն փոխադրումների համար։ Հայաստանում է նաև ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Սենատոր Փիթերսը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող ծանր հումանիտար իրավիճակի կապակցությամբ և ընդգծել հումանիտար օգնության` սննդի, դեղորայքի և այլ էական պաշարների տեղ հասցնելու անհրաժեշտությունը։ Նա իր տպավորություններն է կիսել Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցերից, վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին, ԼՂ հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության օրակարգի հետ կապված հարցերին: Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել | Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը բեկանվել է. Քոչարյանը, Օհանյանն ու մյուսները՝ կրկին մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը և մյուս պաշտոնյաները կարող են կրկին կանգնել դատարանի առջև Անդրեասյան․ Ուզում ենք ավագ դասարաններում աստիճանաբար մեկ դասագրքին կառչած լինելուց հետ գնալ «Քանի որ չունենք 10-րդ դասարանի պատմության երաշխավորված դասագիրք, որոշել ենք միանգամից գնալ այն ձևաչափով»,–ասել է նա Որոշ ընտրված մանակապարտեզներ կընդունեն նաև 1 տարեկան երեխաների Նոր փորձնական ծրագիր է մեկնարկում 1 մլն-ական դրամ կրթաթոշակ՝ ԵՊՀ ևս 5 ուսանողի․ Բիբլոս Բանկ Արմենիան շարունակում է մոտիվացնել երիտասարդներին Ուսանողներն ընտրվել են Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետից |