Վիտալի Բալասանյան․ Արցախում ծնվել եմ, Արցախում էլ մնալու եմ

Վիտալի Բալասանյան․ Արցախում ծնվել եմ, Արցախում էլ մնալու եմ

PanARMENIAN.Net - Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը չի պատրաստվում լքել իր ծննդավայրը։ Այդ մասին նա ասել է 24News-ի հետ զրույցում։

«Ես Արցախում ծնվել եմ, Արցախում ապրում եմ, Արցախում էլ ապրելու եմ»,–ասել է նա։

Հարցին, թե այս պահին արցախցիների քանի տոկոսն է որոշել լքել իր ծննդավայրը ադրբեջանական ագրեսիայի պատճառով, Բալասանյանն ասել է. «Գնացողը գնում է, մնացողն էլ՝ մնում, նորմալ է»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---