ԱՄՆ–ում ՌԴ դեսպանի կոչը Վաշինգտոնին՝ խուսափել ՀՀ–ում հակառուսական տրամադրությունները խթանող «վտանգավոր խոսքերից»26 սեպտեմբերի 2023 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ Վաշինգտոնը ձեռնպահ կմնա այնպիսի խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են հակառուսական տրամադրությունների ուժեղացմանը Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ–ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։ «Կոչ ենք անում Վաշինգտոնին ձեռնպահ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից և գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական աճին։ Դրանով իսկ հաստատվում է, որ ԱՄՆ և նրա դաշնակիցների նպատակը ոչ թե իրավիճակի կարգավորումն է և խաղաղ զարգացումն Անդրկովկասում, այլ ռազմավարական վնաս հասցնելը Ռուսաստանին և եվրասիական տարածքի միտումնավոր ապակայունացումը՝ մեզ այդ տարածաշրջանից դուրս մղելու հեռանկարով»,–ասել է դիվանագետը, գրում է ՏԱՍՍ–ը։ Նա մեկնաբանել է նաև ԱՄՆ վարչակազմի այն հայտարարությունը, թե ՌԴ–ն, իբր, հուսալի գործընկեր չէ Հայաստանի համար անվտանգության ոլորտում։ «Տեղի պաշտոնյաների նման հայտարարությունները վրդովվեցնող են։ Ամերիկացիները, ըստ էության, համահունչ են արտահայտվում հայ քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններին, որոնց նպատակն է ձերբազատվել պատասխանատվությունից արտաքին և ներքին քաղաքականության մեջ սեփական սխալների համար»,–ասել է Անտոնովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 24–ի իր ուղերձում հայտարարել է, որ վերջին տարիներին ՀՀ դեմ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներն ակնհայտ եզրակացության են բերում, որ արտաքին անվտանգության այն համակարգերը, որոնցում ներգրավված ենք, արդյունավետ չեն ՀՀ պետական շահերի և անվտանգության տեսակետից: Սա երևաց թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ 2021թ. մայիսի ու նոյեմբերի իրադարձությունների ժամանակ, թե՛ 2022թ. սեպտեմբերին, և ցանկը դեռ կարելի է շարունակել: Ուշագրավ Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
Ըստ նրա, իրականում, դա կարող է փոխել իրավիճակը Վաշինգտոնում է գտնվում նաև Հայաստանի ԱԳ նախարարը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի շախմատի կանանց ընտրանին առաջին պարտությունն է կրել «Ռոսատոմը» սկսել է ուսումնասիրել ՀԱԷԿ–ի ռադիոակտիվ թափոնների պահեստարանը Պահեստարանը պարունակում է ռադիոակտիվ կոշտ թափոններ, որոնք առաջանում են ԱԷԿ–ի շահագործման ընթացքում ՔԿ․ Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից վիրավորվել է մեկ այլ զինվոր Զինծառայողը վիրահատվել է, կյանքին վտանգ չի սպառնում Կոբախիձե. Վրաստանը պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում «Ուրախ եմ, որ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը գործնական արդյունքների է բերել»,–ասել է նա |