Էրդողան․ Եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով![]() 26 սեպտեմբերի 2023 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով, հայտնում է ադրբեջանական APA-ն։ Նա հավելել է, որ Իրանն այժմ դրական է դրան վերաբերվում։ «Մյուս կողմից, մեր այցը Նախիջևան ևս մեկ հիշեցում է թուրք–ադրբեջանական եղբայրության մասին, հայտարարություն աշխարհին այն մասին, որ մենք «մեկ ազգ, երկու պետություն ենք»,–ասել է նա։ Նա հավելել է, որ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների հետ ցամաքային, երկաթուղային կապի հաստատումն էլ ավելի կամրապնդի երկրների հարաբերությունները։ «Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ միջանցքը որքան հնարավոր է շուտ բացվի։ Այդ միջանցքի բացումը շատ կարևոր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, կրում է ռազմավարական բնույթ և պետք է ավարտին հասցվի։ Երբ այդ միջանցքը բացվի, Բաքվից մեկնող ավտոմեքենաներն ու գնացքները կժամանեն ուղիղ Կարս։ Թուրք–ադրբեջանական եղբայրությունն էլ ավելի կամրապնդվի։ Ուրախալի է, որ Իրանից էլ են դրական ազդակներ գալիս այդ առումով»,–ասել է Էրդողանը։ Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |