Պուտինը և Ռայիսին քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը. Հետաքրքրված են «3+3» հարթակի ակտիվացմամբ![]() 26 սեպտեմբերի 2023 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ»,–ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նշվում է, որ ՌԴ նախագահը տեղեկացրել է զրուցակցին ՌԴ խաղաղապահ զորակազմի գործունեության, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակիչներին հումանիտար օգնության, հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին»։ Պուտինն ու Ռայիսին հետաքրքրություն են հայտնել «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) ակտիվացմամբ: ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |