27 սեպտեմբերի 2023 - 16:43 AMT
ՌԴ ԱԳՆ. Ակնկալում ենք, որ Երևանին ուղղված մեր ազդակները կլսվեն և պատշաճ կընկալվեն

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ շփումները Մոսկվայի և Երևանի միջև շարունակվում են տարբեր մակարդակներում։

«Մենք ակնկալում ենք, որ մեր ազդակները կլսվեն և կընկալվեն պատշաճ կերպով»,–ասել է նա, գրում է Gazeta.ru-ն։

Զախարովան նաև ասել է, որ Ռուսաստանը միշտ «խնամքով է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, չի եղել հարաբերությունների սրման նախաձեռնողը»։

Զախարովան նշել է, որ ՌԴ–ն ելնում է նրանից, որ «բոլոր պայմանավորվածությունները երկկողմ գործակցության վերաբերյալ հետագայում ևս կկատարվեն` ի շահ երկու ժողովրդի»։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի նամակը ՀՀ վարաչպետին, հայտարարել է, որ ԱՄՆ–ն չի կարող մրցել ՌԴ հետ ՀՀ անվտանգության ապահովման, նաև էներգետիկ և տնտեսության ոլորտներում։

ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սեպտեմբերի 24–ի ուղերձի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ Երևանը հսկայական սխալ է գործում՝ փորձելով գիտակցաբար փլուզել Մոսկվայի հետ կապերը։ Նշվում էր, որ Փաշինյանը խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում պատրաստում էր երկիրը շրջադարձի ՌԴ–ից։

Ընթերցեք նաև․ Զախարովա․ ԱՄՆ–ն և ԵՄ–ն դրդում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ–ից