Նախագիծ․ 2024-ից բնակարանների ստվերային վարձակալության տուգանք կսահմանվի

Նախագիծ․ 2024-ից բնակարանների ստվերային վարձակալության տուգանք կսահմանվի

PanARMENIAN.Net - 2024-ից Հայաստանում սեփականատերերի համար տուգանք կսահմանվի բնակարաններն առանց պայմանագրի, ստվերային վարձակալության հանձնելու համար։ Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

Ներկայացնելով այն՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը նշել է, որ շատ հաճախ բնակարանների վարձակալության գործարքը չի կնքվում և հետևաբար չի վճարվում սահմանված եկամտահարկի 10%-ը։

Ըստ Թամազյանի` պատասխանատվություն կսահմանվի այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության կամ պետական գրանցում չի ստացել այդ վաձակալության գործարքը, կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ:

Սահմանվում է նաև, որ ապահովագրական գործակալները և բրոքերները հատուկ հարկման, մասնավորապես, շրջանառության համակարգում չեն գործելու:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---