Ռուսական դիվանագիտության հերթական ձախողո՞ւմը

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական համաձայնագիրն, որ կնքվեց Կովկասից հեռու գտնվող Շվեյցարիայում, հերթական անգամ ապացուցում է այն պարզ ճշմարտությունը, որ ռուսական դիվանագիտութունը վերջին տարիներին կանոնավոր կերպով ձեռքից բաց էր թողնում նախաձեռնությունը նախկին խորհրդային տարածքում: Ինչպես գրում է Աջար Կուրտովը «Ուր կարող է բերել ճանապարհային քարտեզը» հոդվածում, նախաձեռնությունը դե-ֆակտո, երբեմն նույնիսկ դե-յուրե իրենց ձեռքն են առնում այլ ուժեր` զրկելով Մոսկվային լայն մանեւվրի հնարավորությունից: «Նույն ուղղությամբ է աշխատում նաեւ այս դեպքում կիրառվող դիվանագիտական տերմինաբանությունը: Չէ որ «ճանապարհային քարտեզը» շտամպ է, վերցրած ամերիկյան եւ արեւմտաեվրոպական բառապաշարից: Գլխավորը համաձայնագրի բովանդակությունն է եւ այն, թե ինչպես կարող է այն անդրադառնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում գործընթացների զարգացումների վրա: Դեռեւս հայ-թուրքական համաձայնագրի կոնկրետ մանրամասները հայտնի չեն: Այս դեպքում մեզ հուզում է Ռուսաստանի դիրքորոշումը: Իսկ այն, ցավոք, դեռեւս բացակայում է: Մինչդեռ հայ-թուրքական հարաբերությունները դժվար է պատկերացնել առանց հաշվի առնելու մի շարք այլ պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իրանի, Վրաստանի, Հունաստանի, Իսրայելի, Կենտրոնական Ասիայի երկրների, որոշ արաբական պետությունների շահերը հաշվի առնելու»,-նշվում է Ռազմավարական մշակույթի հիմնադրամի հոդվածում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---