29 ապրիլի 2009 - 23:18 AMT
Շառլ Ազնավուրը պարգեւատրվել է Քվեբեկի ազգային շքանշանով
Մոնրեալում տեղի է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մեծարման արարողությունը: Քվեբեկի նահանգի ղեկավար Ժան Շարեսի հրավերով արարողությանը ներկա էր Հայ Առաքելական Եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Խաժակ Հակոբյանը: Արարողությունը տեղի է ունեցել ապրիլի 25-ին Մոնրեալի Կերպարվեստի թանգարանում: Արարողության ժամանակ Քվեբեկի վարչապետը պարգեւատրել է Շառլ Ազնավուրին Քվեբեկի ազգային շքանշանով:

Անցյալ տարի Շառլ Ազնավուրը պարգեւատրվել էր Կանադայի ազգային շքանշանով Քվեբեկի 400-ամյակի տոնակատարության շրջանակներում: