Մխիթարյան․ Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս հայերին

Մխիթարյան․ Պահանջում եմ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Բաքվում պահվող մյուս հայերին

PanARMENIAN.Net - Իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը Բաքվում, պահանջել է անվնաս ազատ արձակել նրան և Ադրբեջանում պահվող մյուս հայերին։

«Մինչ տասնյակ հազարավոր ընտանիքներ փախչում են Լեռնային Ղարաբաղից՝ Հայաստանում անվտանգ ապաստան գտնելու հույսով, ձերբակալությունները վտանգավոր միտում են դառնում։

Ռուբեն Վարդանյանն աչքի է ընկնում որպես խաղաղության եռանդուն կողմնակից ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Նա հայտնի բարերար է, գործարար, և Aurora Prize նախաձեռնության համահիմնադիրը, որը խաղաղության տարածման ջատագով է և ամբողջ աշխարհի մարդկանց տրամադրում է կրթություն և առողջապահություն»,- գրել է Մխիթարյանը։

Սեպտեմբերի 30-ին Երևանում երթ կանցկացվի` հաջակցություն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, որին Բաքուն շինծու մեղադրանքներով կալանավորել է 4 ամսով։

Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27–ին Լաչինի անցակետում ձերբակալված ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է ներկայացվել մի շարք հոդվածներով՝ այդ թվում «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված կազմավորումներ» ստեղծելու վերաբերյալ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---