Փորձագետ․ Վարդանյանի կալանավորումը Բաքվի կողմից ուժի ցուցադրություն է ոչ միայն Երևանին, այլև՝ Մոսկվային![]() 30 սեպտեմբերի 2023 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը, անդրադառնալով ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանավորմանը, կարծիք է հայտնել, որ Բաքվի կողմից Վարդանյանի նման ցուցադրական կալանավորումն ուղղված է ոչ միայն Հայաստանին, այլև՝ Մոսկվային, քանի որ հանրության մեջ առկա է ընկալում, թե Վարդանյանին ուղարկել է Մոսկվան՝ վերահսկելու իրավիճակը: «Նման կարգավիճակով անձնավորության ձերբակալումը, կարծում եմ, ուժի ցուցադրություն է՝ ուղղված ոչ միայն Երևանին, այլև՝ Մոսվային»,- ասել է Գամաղելյանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Վերլուծաբան Ստեֆան Բլանկը կարծում է, որ Ռուբեն Վարդանյանին սպասում է արտաքսում Հայաստան կամ Ռուսաստան, քանզի նա սպառնալիք չէ որևէ մեկին: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ավելի վաղ ասել էր, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Ռուբեն Վարդանյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին: Իրավիճակին X-ի միկրոբլոգում գրառմամբ անդրադարձել է ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ են իրականացվում, հայերը լքում են իրենց ավելի քան 2 հազար տարվա հայրենիքը։ «Ադրբեջանի կողմից Արցախի ղեկավարների ձերբակալությունն ուղերձ է հայ բնակիչներին՝ հաջորդը դուք եք: Ռուբեն Վարդանյանը և անարադարացի կերպով բոլոր ձերբակալվածները պետք է ազատ արձակվեն»,–գրել է նա: Ռուբեն Վարդանյանը սեպտեմբերի 27-ին ձերբակալվել է Ադրբեջանի սահմանապահների կողմից՝ Հակարիի կամրջի անցակետում: Նա տեղափոխվել է Բաքու, ուր կալանավորվել է 4 ամսով ՝ «ահաբեկչության ֆինանսավորման, զինված խմբեր ստեղծելու ու դրանց մասնակցելու, ինչպես նաև Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» հոդվածներով։Երևանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ առաջարկելով ՄԻԵԴ-ին կիրառել միջանկյալ միջոց և պահանջել Բաքվից՝ համապատասխան տեղեկություններ տրամադրել Ռուբեն Վարդանյանի մասին։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր, որ Մոսկվան որևէ տեղեկություն չունի Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին՝ հավելելով, որ կպաշտպանեն նրա իրավուքները, եթե նա Ռուսաստանի քաղաքացի է: Լրագրողի դիտարկմանը, թե Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Պեսկովն արձագանքել է, որ եթե այդպես է, ապա դա այլ հարց է: ![]() ![]() Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |