Դյուժարիկ. ԼՂ գործուղվող ՄԱԿ առաքելությունը կփորձի տեղում գնահատել իրավիճակը

Դյուժարիկ. ԼՂ գործուղվող ՄԱԿ առաքելությունը կփորձի տեղում գնահատել իրավիճակը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ ՄԱԿ-ի առաքելությունը, որը Բաքվի հետ համաձայնությամբ առաջիկայում կգործուղվի Լեռնային Ղարաբաղ, կենտրոնանալու է տարածաշրջանի բնակիչների մարդասիրական կարիքների բացահայտման վրա։

«Թիմը կփորձի տեղում գնահատել իրավիճակը և հստակեցնել թե այնտեղ մնացած, թե այնտեղից հեռացող մարդկանց հումանիտար կարիքները»,- ասել է Դյուժարիկը ճեպազրույցի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ առաքելությունը կմեկնի հանգստյան օրերին, և կազմում կընդգրկվեն ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության տեխնիկական թիմը, ինչպես նաև կազմակերպության տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ:

«Մենք 30 տարի չենք կարողացել մուտք գործել Լեռնային Ղարաբաղ, ուստի կարևոր է, որ վերջապես կլինենք այնտեղ՝ կմեկնենք օդով, Ադրբեջանից»,–ասել է նա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի Բաքվում այդ կազմակերպության համակարգողի հովանու ներքո։ Պատվիրակության անդամներին ուզում են ցույց տալ նաև «ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, հայկական անօրինական զինված ուժերի զինաթափումն ու զինամթերքի առգրավումը, ինչպես նաև ականներից բխող սպառնալիքները»:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---