ՄԹ–ն 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

ՄԹ–ն 1 մլն ֆունտ ստերլինգ կհատկացնի՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին

PanARMENIAN.Net - Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մարդասիրական արձագանքին։ Այդ մասին հայտնել է ՄԹ կառավարությունը, գրում է Արմենպրեսը։

Հայտարարությունում ասվում է, որ ֆինանսավորումը նախատեսված է անհրաժեշտ դեղորայքի, բժշկական ծառայությունների և այլ էական աջակցություն տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում խոցելի անձանց:

1 միլիոն ֆունտ ստերլինգ ֆինանսավորումը կաջակցի ԿԽՄԿ-ին, որն աշխատում է վիրավորներին տեղափոխելու և տեղահանված ընտանիքներին կապի մեջ պահելու համար:

Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոխերտին ասել է, որ ֆինանսական այս փաթեթը կօգնի պաշտպանել ընտանիքներին և կարևոր օգնություն կլինի խոցելի մարդկանց համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի է մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---